Հայկական Դյուցազնագրքում գրանցված վանաձորցի Կարինե Սարգսյանը մազերին հարմարեցված ճոպանով կարողանում է տեղից շարժել ու հետընթաց քայլերով մի քանի մետր առաջ տանել ավտոմեքենան։
Կարինեն զբաղվել է բռնցքամարտով, լողով, հեծանվասպորտով։ Նրա նպատակը մազերով գնացք տեղաշարժելն է։Աղջկա եղբայրն ու հայրը ևս Հայկական Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր են։
Տեսանյութում կարող եք դիտել, թե ինչպես է Կարինեն ձգելով տանում մարդատար ավտոմեքենան։










