81 տարեկանում մահացել է Սատիրայի թատրոնի ամենահին առաջատար դերասան Միխայիլ Դերժավինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուսաստանի ժողովրդական արտիստը մահացել է «տեւական ծանր հիվանդությունից հետո»:
Դերասանի հետ հրաժեշտի եւ թաղման օրը կհայտարարվի ավելի ուշ:
Միխայիլ Դերժավինը ծնվել է 1936 թվականի հունիսի 15-ին Մոսկվայում՝ Վախթանգովի թատրոնի առաջատար դերասաններից մեկի՝ Միխայիլ Ստեփանովիչ Դերժավինի ընտանիքում:
1959-1967 թվականներին Դերժավինը աշխատել է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի թատրոնում, ապա՝ Սատիրայի թատրոնում: Դերասանը խաղացել է տասնյակ ֆիլմերում եւ մուլտֆիլմեր է հնչունավորել, ստացել է մի քանի շքանշան, այդ թվում ` «Հայրենիքի առջեւ մատուցած ծառայությունների համար» III եւ IV աստիճանի շքանշաններ:
Նշենք, որ նա հայազգի երգչուհի Ռոքսանա Բաբայանի ամուսինն էր։