Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը Instagram-ի իր բաժանորդագիրներին ցույց է տվել «հայկական ուժը»։
Armenian Power անվանումով տեսանյութում երևում է, թե ինչպես է Հարությունյանը հայկական երաժշտության տակ ափ հասցնում մեծ մոտորանավը։ Մեկնաբանություններում օգտատերերն արդեն հասցրել են «Գլադիատոր», «Գազան» անուններով մկրտել հայ ըմբիշին։ Տեսանյութը մեկ օրում հավաքել է ավելի քան 50 հազար «լայք»։










