Ռամզան Քադիրովը Ուզբեկստան իր այցը գովազդել է «Արցախ» ստեղծագործության երաժշտության տակ (տեսանյութ)


Ռամզան Քադիրովը Ուզբեկստան իր այցը գովազդել է «Արցախ» ստեղծագործության երաժշտության տակ (տեսանյութ)
Դեկտեմբեր 20 10:00 2017

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Ռուսաստանյան քաղաքական էլիտայի instagram-ի ամենահայտնի օգտատեր,Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովն իր Ուզբեկստան այցի մասին ռեպորտաժը,որը նա տեղադրել է երկու օր առաջ իր էջում համեմել է հայտնի հայ երգահան Արա Գևորգյանի "Արցախ"-ի երաժշտությունով...
Որքան կարելի է կռահել Արա Գևորգյանի այս ստեղծագործությունը նաև սիրվել և ընդունվել է հյուսիսկովկասյան ժողովուրդների մոտ ևս...
Հիշեցնեմ,որ հատկապես այս ստեղծագործությունը շատ "սիրված" է մեր արևելյան հարևանի մոտ,ովքեր հիմնականում գողանում են այն և փորձում ներկայացնել որպես ադրբեջանական...»։

Տեսանյութը՝ այստեղ