Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Ուջան գյուղի բնակիչ, 22-ամյա Դավիթ Երիցյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 21 ԼՕ 222 համարանիշի ավտոմեքենայով Ուջան գյուղի Անդրանիկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Երիցյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 35-ամյա Աբրահամ Ակոպովը մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն:










