Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Անհայտ անձը Կապան քաղաքի Ա.Մանուկյան փողոցից առևանգել է Արթուր Հովհաննիսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 ТV 128 համարանիշի ավտոմեքենան, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առևանգելուց հետո Շահումյան փողոցի գետափնյա հատվածում նա բախվել է Կապանի բնակիչ՝ 23-ամյա Մխիթար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 MZ 777 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով առևանգողը, նրա ուղևորը և մյուս Mercedes-ի վարորդ Մ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված ավտոմեքենան պատկանում է Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցներից մեկին։ Ոստիկանությունը պարզում է առևանգողի և նրա ուղևորի ինքնությունը։










