Հրդեհ վագոն-տնակում


Հրդեհ վագոն-տնակում
Դեկտեմբեր 7 14:43 2017

Դեկտեմբերի 7-ին, ժամը 01:15-ին ահազանգ է ստացվել, որ Շատին-Եղեգիս ավտոճանապարհին այրվում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի «Սառնաղբյուր» կոչվող տարածքում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:22-ին, մարվել՝ 03:00-ին: Վագոն-տնակում այրվել են կենցաղային իրեր և փայտյա ներքին երեսպատումը (մոտ 60 քմ):