Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար


Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար
Դեկտեմբեր 7 13:25 2017

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 MF 536 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Աշտարակ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Հիվանդանոցից հայտնել են, որ վարորդը գտնվում է ծանր կայուն վիճակում: