Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ժամը 13:20-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են Mercedes E 320 մակնիշի 10 RA 808 համարանիշի և Mercedes մակնիշի 33 ՏP 321 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:










