Վրաերթ Ա. Խաչատրյան փողոցում․ վիճակը ծանր է


Վրաերթ Ա. Խաչատրյան փողոցում․ վիճակը ծանր է
Դեկտեմբեր 6 12:49 2017

Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դեռահաս տղայի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2107» մակնիշի 35 MD 825 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը (1996 թ. ծնված Հ. Վ.) վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Ա. Ա-ին: Տուժածը հոսպիտալացվել է Արաբկիր ԲԿ, այնուհետև Սբ. Աստվածամայր ԲԿ, որտեղ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի հետ ժամանած հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել տուժածի հարազատներին. բժիշկները Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: