Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են կին վարորդների մեքենաները


Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են կին վարորդների մեքենաները
Դեկտեմբեր 6 12:03 2017

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են 37-ամյա Նաիրա Հովհաննսիյանի վարած Merecedes մակնիշի 79 AN 797 համարանիշի, 28-ամյա Ալլա Պետրոսյանի վարած Mazda մակնիշի 35 MO 234 համարանիշի և 45-ամյա Գուրգեն Ղարիբյանի վարած Volkswagen մակնիշի 15 SO 508 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: