Դեռահաս տղան վրաերթի է ենթարկվել


Դեռահաս տղան վրաերթի է ենթարկվել
Դեկտեմբեր 5 17:15 2017

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:58-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դեռահաս տղայի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի 35 MD 825 մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Հ. Վ.) վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Ա. Ա-ին: Տուժածը հոսպիտալացվել է «Արաբկիր» ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: