Հրդեհ Ակունք գյուղում


Հրդեհ Ակունք գյուղում
Դեկտեմբեր 5 15:52 2017

Դեկտեմբերի 5-ին, ժամը 09:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 120 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:01-ին, մարվել՝ 11:55-ին: