Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոս փողոցի խաչմերուկում բախվել են Vilkswagen մակնիշի 35 FS 835 համարանիշի և BYD մակնիշի 31 SS 949 համարանիշի տաքսի ավտոմեքենաները, ինչից հետո տաքսին վրաերթի է ենթարկել հետիոտնին, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։










