Լոռեցի ամուսինն ահազանգել է, թե կինն իրեն դանակահարել է


Լոռեցի ամուսինն ահազանգել է, թե կինն իրեն դանակահարել է
Դեկտեմբեր 5 14:09 2017

Լոռեցի տղամարդն ահազանգել է, թե կինն իրեն դանակահարել է, և որ ինքը արնաքամ է լինում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, համենայնդեպս տղամարդու մարմնի վրա դանակահարության և արնահոսող վերքի տեսքով որևէ հետք չի հայտնաբերվել:
Մեզ հայտնի է դարձել նաև, որ 55-ամյա տղամարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի:

Աղբյուր` Փաստինֆո