Գիրքն անգնահատելի հարստություն է, լավ պահեք այն


Գիրքն անգնահատելի հարստություն է, լավ պահեք այն
Դեկտեմբեր 2 23:16 2017

Օր օրի գրադարանները հարստանում են նոր գրքերով։ Ուրախանում ենք ամեն նորով։ Տարիների արգասիքը, հոգում կուտակվածը, լուռ խոհերը հեղինակները թղթին են հանձնում ու պատմություն կերտում։
Ժամանակն է որոշում դրանց ուժեղ ու թույլ լինելը, դարերին հանձնում մնայունը։
Ամեն հեղինակի համար գիրքն իր հոգեզավակն է ու թանկ մի մասունք։ Դրանով է ապրում։
Գնահատել է պետք ամեն արարում։
Ուրախանում ես, երբ մեկը նոր, թարմ ասելիքով է ներկայանում գրքերով։
Գիրքն անգնահատելի հարստություն է, լավ պահեք այն։
Օրերս, երախտագիտությամբ ու մեծագույն սիրով, մասնակիցը եղա մի նոր գրքի շնորհանդեսի, գիրք, որ նոր խոսք ու շունչ էր բերել բոլորին։
Արեգ Գրիգի անդրանիկ գիրքն էր, նրա հոգեզավակը։
Գրքի մասին խոսվել ու գրվել է շատ։ Պարզապես ես էլ եմ ուզում սրտանց ասել
,, Ուղին կանաչ լինի գրքիդ, սիրելի Արեգ, շարունակական լինի։ Չհանգստանաս ձեռքբերածով, շնորհավորանքներս,,

Վարդան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի էր ունեցել Արեգ Գրիգի «Սղագրեր»  բանաստեղծությունների ժողովածույի շնորհանդեսը: