Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. УАЗ-ը կողաշրջվել է


Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. УАЗ-ը կողաշրջվել է
Դեկտեմբեր 2 16:06 2017

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուցի բնակիչ, 30-ամյա Թոռնիկ Սմոյանի վարած УАЗ մակնիշի 35 DG 756 համարանիշի և Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիկչ, 59-ամյա Արծրուն Առաքելյանի վարած BMW մակնիշի 34 MԼ 928 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով УАЗ-ը կոսշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: