Երևանում վարորդը բեռնատար ГАЗель-ով հետընթաց կատարելիս՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին


Երևանում վարորդը բեռնատար ГАЗель-ով հետընթաց կատարելիս՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին
Դեկտեմբեր 1 13:46 2017

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Արտաշես Մկրտչյանը Շիրազի փողոցում՝ «Վի Էլ Վի» էլեկտրոնիկայի խանութ-սրահի դիմաց, իր վարած ГАЗ 33021 -212 մակնիշի 34 ՕF 144 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս՝ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն, որից հետո վրաերթի մասին տեղեկացրել է Ոստիկանություն: Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է: 

Քննիչի հանձնարարականով վարորդը տեղում անցավ սթափության թեսթ և պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում: Քննիչի հանձնարարականով մենքենան տեղափոխում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: