Երեւանում «Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել հետիոտնին. դուստրն ականատես է եղել մոր մահացու վրաերթին


Երեւանում «Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել հետիոտնին. դուստրն ականատես է եղել մոր մահացու վրաերթին
Դեկտեմբեր 1 11:32 2017

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 66-ամյա Մկրտիչ Թադևոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 FՏ 509 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոոցում «Ուզբեկտկանի» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան մի կնոջ, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով և նրա հետ է եղել նաև աղջիկը, սակայն աղջիկը հրաշքով է փրկվել, իսկ մայրը՝ ոչ: