Հիվանդանոցում այրել են դպրոցական երեխայի դեմքը (տեսանյութ)


Հիվանդանոցում այրել են դպրոցական երեխայի դեմքը (տեսանյութ)
Նոյեմբեր 29 11:53 2017

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի հիվանդանոցներից մեկում։ Դպրոցական երեխան դեմքի լուրջ այրվածք է ստացել ֆիզիոֆերապեւտիկ պրոցեդուրայի ժամանակ։

Երեխայի աչքն է բորբոքվել, նրան ուղարկել են ֆիզիթերապեւտի մոտ՝ ապարատային բուժման, վերջինն էլ միացրել է ապարատն ու հեռացել։

Տղան պատմում է, որ դրանից հետո աչքը սկսել է անտանելի ցավալ։ 13-ամյա Արտյոմ Ինզարինն ասում է, որ սկսել է վատ հոտ գալ սարքավորումից, դեմքն էլ սկսել է այրվել։

«Բժիշկն ասել էր, որ այրոցի զգացում է լինելու, ես էլ ստիպված դիմանում էի»,- պատմել է երեխան։ Այնինչ տղան դեմքի լուրջ վնասվածք է ստացել, իսկ աչքը պարզապես հրաշքով չի այրվել։

Բժիշկները փորձել են երեխայի մորը համոզել աղմուկ չբարձրացնել, սակայն նա դիմել է ոստիկանություն։