ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում եռակի սպանություն է տեղի ունեցել։ Տեղի «Աստորիա» ռեստորանում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ տեղացի հայազգի գործարար Անդրեյ Սարայանը, հայտնում է «Վեստի»–ն։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կնոջ պատճառով ծագած վեճը վերածվել էր հրաձգության, որին մասնակցել էր 4 մարդ։ Նրանցից երեքը զոհվել են, իսկ չորրորդը դիմել էր փախուստի։ ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի Քննչական վարչությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով։
«Երկու հարբած, իրականության զգացումը կորցրած մարդիկ սկսեցին կրակել իրար վրա։ Դրան ի պատասխան՝ նրանցից մեկի ընկերը կրակ է բացել եւ սպանել հարձակվողին եւ մեկ այլ մարդու։ Մենք չգիտենք, թե դրա պատճառն ինչ է։ Նորմալ նստած էին։ Ոչ մի աղմուկ չէին հանում»,– հայտարարել է ռեստորանի տնօրենը։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։










