Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց


Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբեր 23 10:28 2017

Դերասան Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին տեղեկացրել է նրա թատրոնի մամուլի խոսնակ Նատալյա Կորնեեւան։ Դերասանի ոտքերն են թուլացել։

«Դիաբետի ֆոնին նրա ոտքերը թուլացել են։ Մեր ռեժիսորը նրան հիվանդանոց է տեղափոխել։ Բժիշկները դեռ ոչինչ չեն ասում»,- ասել է մամուլի խոսնակը։