ամացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Աբու Քամալում հակատանկային հրթիռով ոչնչացնում սիրիական տանկը: Տեսանյութը հրապարակել է Directorate 4 ալիքը, որը հետևում է ահաբեկիչների գործունեությանը:
«Աբու Քամալում ջիհադիստներն ամենայն հավանականությամբ հակատանկային հրթիռների զգալի պաշար ունեն, ինչը թույլ է տալիս նրանց գործածել այս զենքը նույնիսկ ոչ ըստ նշանակման», - նշել է հեռուստաալիքը:










