Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Պլեսի Ռոբինսոնում մասնակցել են փողային նվագախմբի համերգին


Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Պլեսի Ռոբինսոնում մասնակցել են փողային նվագախմբի համերգին
Նոյեմբեր 15 11:32 2017

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի նախաձեռնությամբ, մեկնել են Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաք՝ մասնակցելու հայ-ֆրանսիական միացյալ նվագախմբի համերգին: Մասնավորապես, երաժշտական դպրոցի սաներն իրենց երաժշտական ունակությունները դրսևորելու հնարավորություն են ունեցել դիրիժոր Ֆիլիպ Էրվեի ղեկավարությամբ՝ Պլեսի Ռոբինսոնի փողային նվագախմբի հետ կայացած համերգում: Ֆ. Էրվեն նաև փողային նվագախմբի 4-օրյա դասընթացներ է անցկացրել Հայաստանից ժամանած երեխաների համար: Երևանի քույր քաղաքում գտնվելու ընթացքում երաժշտական դպրոցի սաները նաև հանդիպել են տեղի երաժշտական դպրոցի իրենց հասակակիցների հետ:
Նշենք, որ այցը կազմակերպվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի և Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Պլեսի Ռոբինսոնի և Արաբկիր վարչական շրջանի միջև մշակութային ու կրթական ոլորտների համագործակցությունը խթանելու նպատակով: