Փոքրիկ Թոխատյանի մեծ ախորժակը


Փոքրիկ Թոխատյանի մեծ ախորժակը
Նոյեմբեր 7 14:31 2017

Օրերս բուռն քննարկման առարկա դարձած ՝գավառական խնջույքների Թամադան՝ Հրանտ Թոխատյանը ապահովվեց իր և իր որդու՝ Արամ Թոխատյանի <<օրվա հացը>>․Նշենք որ  գավառական թամադան տարիներ առաջ սկսել էր այդ  գործընթացը դիմելով  գավառապետին, որպեսզի այն նվիրի իրեն: Ահա թե ինչու  երկար ժամանակ <<վաստակավոր>> արտիստը չէր երևում հանրային քննարկումների հարթակում: 
 Նրա մասին լռությունն ընդհատվեց` Երևանի քաղաքապետարան-շուկա, Տարոն Մարգարյան- նվիրատվություն, նվիրաբերություն կամ 99 տարով անհատույց օգտագործման տրամադրում դրամաիրային հարաբերությունների շրջանակում, երբ Երևանի ավագանուն ներկայացվեց հանրային սեփականություն հանդիսացող Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Կանազի մշակույթի պալատը նրա կողմից հիմնադրած «Արվեստի այբուբեն» հիմնադրամին 99 տարով անհատույց օգտագործման տրամադրման ներդրումային նախագիծը:
Պարզվում է` Հրանտ Թոխատյանը, Արամ Թոխատյանը և Արմեն Համբարձումյանը 2016 թվականին հիմնադրել են «Արվեստի այբուբեն» հիմնադրամը, որը գրանցված է Հրանտ Թոխատյանի բնակության հասցեում` քաղաք Երևան, Վահագնի Թաղամաս, Արայի լեռ 5/5 և գործունեություն է ծավալում նույն այդ հասցեում` քաղաք Երևան, Վահագնի Թաղամաս, Արայի լեռ 5/5: Այս «Արվեստի այբուբեն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրանտ Թոխատյանի կողմից ներկայացրած հաշվետվության մեջ նշված է, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործել, ծրագրեր չի իրականացրել և ֆինանսական հոսքեր չի ունեցել։«Արվեստի այբուբեն» հիմնադրամի երկու հիմնադիրները` Հրանտ Թոխատյանը և Արամ Թոխատյանը փոխկապակցված անձինք են` հարազատներ, իսկ Արմեն Համբարձումյանը, ով 2015 թվականի մարտի 5-ից առ այսօր հանդիսանում է Կանազի մշակույթի պալատ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գավառական թամադայի հետ ներգրավված է շոու-բիզնեսի տարբեր շահույթ հետապնդող նախագծերում:
Ահա այս բազմազավակ երեխաների հայր ՝ գավառական թամադային և իր որդուն  չէր գոհացնում  Sharm Holding - ից, թամադայությունից  և դերասնական արվեստից վաստակած գումարները, և այս կերպ են  հենց փոձում լուծել իրենց <<օրվա հացի>> խնդիրը, իսկ թե ով է Արամ Թոխատյանը, ինչ գործունեություն է ծավալում և արդյոք ունի լիազորություն ղեկավարելու նման կրթական հաստատություն  Armday.am - ը կներկայացնի  հաջորդիվ։