Ես էլ հաստատում եմ, որ մի հատ անասունի հետ կապ չունեմ. Ալեքսանյան (տեսանյութ)


Ես էլ հաստատում եմ, որ  մի հատ անասունի հետ կապ չունեմ. Ալեքսանյան (տեսանյութ)
Հոկտեմբեր 25 10:44 2017

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ  Սամվել Ալեքսանյանը ո՛չ հերրքում, ո՛չ հաստատում է մամուլում շրջանառվող տեղեկություններն  այն մասին, որ վիսկիի գործարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաև մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարեւան երկրներ:
«Էդ գրողը թող հերքի, որ հավայի չգրի»,- ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նշեց գործարար պատգամավորը:

Հարցին՝ խոշոր եղջերավոր անասուններ շա՞տ է արտահանում, որովհետև լուրեր են շրջանառվում, որ թանկացումները պայմանավորված են արտահանման ծավալների ավելացմամբ, Ալեքսանյանն արձագանքեց. «Ես էլ հաստատում եմ, որ  մի հատ անասունի հետ կապ չունեմ»: Նա չհերքեց տեղեկություններն այն մասին, որ պատրաստվում է գնել ՀՀԿ-ական Արման Սահակյանին պատկանող «Կրպակ խանութների ցանցը»: 

Մանրամասները՝ տեսանյութում: