ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, այսօր ԱԺ-ում վիրավորեց լրագրողներին: Նշենք, որ նախարարը խորհրդարանում մի քանի րոպե մնաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում, իսկ երբ դուրս եկավ եւ փորձում էր գնալ նիստերի դահլիճ, լրագրողները նրանից փորձեցին հետաքրքրվել, թե ինչի հետեւանք են սահմանային վերջին միջադեպերը:
Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե շտապում է, իսկ երբ լրագրողները պնդեցին իրենց հարցը, Սարգսյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները սկսեցին լրագրողներին հրել: Այդ ժամանակ մեր լրագրողը հարցրեց նախարարին, թե ինչո՞ւ են «ախրանիկները» հրում: Ի պատասխան Սարգսյանը վիրավորեց ներկա լրագրողներին: «Որովհետեւ անտակտ եք պահում ձեզ»,- ասաց նա, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մտնելով նիստերի դահլիճ:
Մանրամասները՝ տեսանյութում:










