Գյումրու թատրոնը նոյեմբերի 1-ից եռօրյա հյուրախաղերի կլինի Երևանում


Գյումրու թատրոնը նոյեմբերի 1-ից եռօրյա հյուրախաղերի կլինի Երևանում
Հոկտեմբեր 20 12:57 2017

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երևանյան հյուրախաղերը նվիրվում են Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանին ( ծննդյան 70-րդ տարեդարձը լրացել է 2015 թվականին)։
Հյուրախաղերի աջակիցը ՀՀ մշակույթի նախարարությունն է։
Նոյեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կներկայացվի Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» 2 գործողությամբ դրաման։ Տեղեկատու հեռ.՝ 010.52.47.23, 099.889-779։
Նոյեմբերի 3-ին, ժամը 19:00-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում կներկայացվի Կրասնոգորովի «Սիրո CASTING»
2 գործողությամբ լիրիկական կատակերգությունը։
Տեղեկատու հեռ.՝ 060.276-000, 010. 56.91.99, 099.889-779։
Նոյեմբերի 4-ին, ժամը 19:00-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում կներկայացվի Մարգարյանի «Եվ երկինքէն 3 աթոռ ինկավ» 2 գործողությամբ երաժշտական ֆարսը։ Տեղեկատու հեռ.՝ 060.276-000, 010. 56.91.99, 099.889-779
Ներկայացումների ռեժիսոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյան։
Թատրոնի գլխավոր ռեժիսոր՝ Լյուդվիգ Հարությունյան։
Տոմսերը կարոք եք ձեռք բերել երևանյան տվյալ թատրոնի տոմսարկղից կամ նշված հեռախոսահամարներով։