Արթիկում բնակարանային գողերից մեկը կալանավորվել է, մյուսների մկատմամբ հայտարարվել է հետախուզում


Արթիկում բնակարանային գողերից մեկը կալանավորվել է, մյուսների մկատմամբ հայտարարվել է հետախուզում
Նոյեմբեր 25 23:52 2026

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են Արթիկում կատարված բնակարանային գողությունը։ 

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը ստացվել էր հոկտեմբերի 15-ին։ Ահազանգով Արթիկ քաղաք մեկնած Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ բացել են բնակարանի դուռն ու գողացել մեծ քանակի արծաթ ու ոսկեղեն և մոտ վեց միլիոն դրամ։
 
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում Շիրակի քրեական ոստիկանների ձեռնարկած հետևողական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ գողությունը կատարել են  Վանաձորի բնակիչ 54-ամյա, Արարատ քաղաքի բնակիչ 45-ամյա և Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդիկ։
 
Տեղեկությունն իրացվել է նոյեմբերի 6-ին։ Առավոտյան իր բնակության վայրում ձերբակալվել  և Շիրակի մարզային վարչություն տեղափոխվեց Երևանի 49-ամյա բնակիչը։ Նա խոստովանել է մեղքը և ներկայացվեց նախաքննական մարմին։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը։
 
Նրա հանցակիցների նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Ձեռնարկվում են միջոցներ տղամարդկանց  և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
 
Նախաքննությունը շարունակվում է։