Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում, կան մի շարք քրեական գործեր, որոնցով ես տուժող եմ, և կա քրեական գործ, որտեղ ես որպես վկայի կարգավիճակ ունեմ։ Իմ կարգավիճակը վկայից չի փոխվել մեղադրյալի, համենայնդեպս ես նման տեղեկություն չունեմ, լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սարգսյանի մասով Հակակոռուպցիոն կոմիտեն Քննչական կոմիտե նյութեր է ուղարկել, որը կապված է կոռուպցիայի հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։










