Բախվել են «BMW»-ն և մոպեդը․ մոպեդավարը մահացել է


Բախվել են «BMW»-ն և մոպեդը․ մոպեդավարը մահացել է
Նոյեմբեր 25 10:16 2026

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 131 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Խանաև Է.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և օտարերկրացու վարած մոպեդը։
        
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։