Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցած «շրջադարձային» զարգացումները։Քննարկվել են նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում առևտրատնտեսական և գործարար կապերի զարգացման, ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման համար բացվող լայն հնարավորությունները, ինչպես նաև այդ առումով TRIPP նախագծի կյանքի կոչմանն ուղղված ջանքերի կարևորությունը։
«Կարևորելով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում ավելի սերտ համագործակցության ներուժի համապարփակ իրագործումը, ինչպես նաև հաշվի առնելով եվրոպական տրանսպորտային ցանցերում Ռումինիայի ռազմավարական դիրքը և դեպի Սև ծով ունեցած ելքը՝ կարծում ենք, որ «Խաղաղության խաչմերուկի» կապակցումը Ռումինիայի ծովային դարպասների հետ կարող է ստեղծել անվտանգ գլոբալ առևտրային երթուղի Հարավային Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա»,– ասաց նա։










