Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.
«Ընդդիմությունը հայտարարել է, որ մերժում է Սահմանադրությունը փոխելու իշխանության առաջարկը։ Դա նշանակում է, որ քաղաքական օրակարգում նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու հարց պարզապես չկա։ Հետեւաբար ի՞նչ կա քննարկելու կամ մեկնաբանելու։
Այն պահից, երբ մենք սկսենք քննարկել նոր Սահմանադրության նախագծի բովանդակային դրույթները, կնշանակի, որ ընդդիմությունը միացել է իշխանության նախաձեռնությանը։
Այսինքն, քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը, մենք չենք հարգի (չե՞նք հավատում) ընդդիմությանը»:










