Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին ասվում է Ալիևի՝ X սոցիալական ցանցում կատարած հրապարակման մեջ։
«Հարգելի՛ նախագահ Դոնալդ Թրամփ, ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկի կապակցությամբ Ձեր ուղերձում ինձ ուղղված բարի խոսքերի համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ Թրամփը TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբ իր ուղերձում շնորհակալություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ նախագծի իրականացմանն ուղղությամբ կատարած աշխատանքի համար։
ԱՄՆ նախագահը իրեն Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրման նախաձեռնության համար ևս շնորհակալություն էր հայտնել։










