«Հանրային դաշինք»-ն առաջարկում է ստեղծել նոր Սահմանադրության սկզբունքների մշակման հարթակ


«Հանրային դաշինք»-ն առաջարկում է ստեղծել նոր Սահմանադրության սկզբունքների մշակման հարթակ
Նոյեմբեր 23 09:06 2026

«Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է գալիս ՀՀ նոր Սահմանադրության հայեցակարգային սկզբունքների հավաքագրման և մշակման միասնական հարթակի ստեղծման առաջարկով:

Ազդարարվում է հանդիպումների, քննարկումների և կառուցողական բանավեճերի շարքի մեկնարկը, որոնց առանցքում լինելու է զսպումների և հակակշիռների խաթարման, իշխանության մենաշնորհացման և միահեծան կառավարման ռիսկերի վերացման ու իշխանության փոփոխելիության երաշխավորման դրույթների սահմանումը։

Զուգահեռաբար, նախաձեռնությունը մշակել է սահմանադրաիրավական ուղենշային առաջարկությունների փաթեթ՝ միտված իրական հանրային պատվերի վրա խարսխված նոր Սահմանադրության տեքստի մշակմանը։