Արցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան


Արցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան
Նոյեմբեր 17 23:46 2026

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

 

«Մոսկվայում կայացած «Ազգերի ազատության համար» գագաթնաժողովի շրջանակում ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Էդուարդ Շարմազանովն ու Հենրիխ Դանիելյանը հանդես են եկել ելույթներով, որոնցում բավականին մեծ տեղ են հատկացրել Արցախի ինքնորոշման իրավունքին, գերիների խնդրին, 2023 թվականին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիային և դրան հաջորդած բռնագաղթին:

Բաքվից արձագանքն առանձնապես չի ուշացել: Նախ ադրբեջանցիները վերհիշել են, որ Շարմազանովն անհիշելի ժամանակներից ամենատարբեր ամբիոններից խոսում է Արցախի թեմայով, նյարդային արձագանքել վերջինիս ելույթի տարբեր հատվածներին, զուգահեռ հոխորտացել, որ ելույթը հնչեցվել է ՌԴ իշխող ուժի կազմակերպած միջոցառմանը:

 

Արցախի թեման ՀՀԿ-ի համար եղել և մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը, որի մասին հնչել ու հնչելու է տարբեր մայրաքաղաքներում»: