Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում


Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում
Նոյեմբեր 16 10:00 2026

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառան անձրև։

Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից ու մանրամասնում, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ