Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները


Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
Նոյեմբեր 11 22:26 2026

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները։ Այս մասին գրել է բժիշկ Դիանա Մարտիրոսյանը։

«Այսօր ծնվեցին 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները… Սա այն լուրն է, որ լսելիս անհնար է չհուզվել։ Ծովինա՛ր ջան, քո ուժն ու սերը բառերով նկարագրելն անհնար է։ Դու իսկական հերոսի մայր ես։ Շնորհակալ եմ, որ այս ճանապարհին վստահեցիր ինձ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել ձեր պատմության մի մասը»,- գրել է նա։