«Երևանում բարդակն այն աստիճանի է հասել, որ արդեն իրենք են արձանագրում». Վարդան Ղուկասյան


«Երևանում բարդակն այն աստիճանի է հասել, որ արդեն իրենք են արձանագրում». Վարդան Ղուկասյան
Նոյեմբեր 11 19:17 2026

Անդրադառնալով երևանյան խցանումների վերաբերյալ Աննա Հակոբյանի երեկվա տեսանյութին՝ ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանն ասել է. «Երևանում բարդակն էն աստիճանի է հասել, որ արդեն իրենք են արձանագրում. Աննա Հակոբյանն ասում է՝ տիեզերագնացի առողջություն պետք է ունենաս, որ մի ծայրից մյուսը գնաս: Որ Երևանն էդ վիճակի մեջ ա, մեղավորը ՔՊ-ն ա, որովհետև Սիսին՝ Տիգրան Ավինյանը, ՔՊ-ից է ու էն ավագանիները, որ պահում են նրան: Բոլորը հարմար կաթսայի մեջ նստած են՝ Երևանը հասցնելով էս օրվան»: