Եթե ընդդիմությունը «ոչ»-ի շտաբ է ձևավորում, ուրեմն հանրաքվե լինելու է. Ալեքսանյանը՝ նոր Սահմադրության ընդունման մասին


Եթե ընդդիմությունը «ոչ»-ի շտաբ է ձևավորում, ուրեմն հանրաքվե լինելու է. Ալեքսանյանը՝ նոր Սահմադրության ընդունման մասին
Նոյեմբեր 11 15:51 2026

Իրենք եթե «ոչ»-ի շտաբ են ձևավորում, դա նշանակում է՝ հանրաքվե լինելու է, որովհետև «ոչ»-ի շտաբ լինում է, երբ հանրաքվե է լինում, լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունմանը:

 

«Պարբերաբար ասում էին, որ հանրաքվեին կողմ չեն քվեարկելու և այլն, ռադիկալ էին տրամադրված, բայց այսօր, օրինակ Եղեգնաձորում տեսանք, թե ինչ գեղեցիկ կերպով «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը քվեարկեց Երևանում մեր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության, Արամ Սարգսյանի կուսակցության թեկնածուի օգտին»,-նշել է նա: