Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում


Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում
Նոյեմբեր 7 10:36 2026

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։