Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»


Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»
Նոյեմբեր 7 09:22 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ է տեղի ունեցել․ մասնավորապես, Էդգար Շաթիրյանի օգտին տրամադրված դատավորներից մեկի քվեարկությունը փոխել է ամբողջ պատկերը: Մասնավորապես, դատավոր Երվանդ Խունդկարյանի քվեաթերթիկը վճռորոշ է դարձել Վլադիմիր Վարդանյանի հաղթանակի համար։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն ուղեկցվել է ներքին լարվածությամբ, դատավորների միջև ձևավորված տարբեր դիրքավորումներով և վերջին պահին տեղի ունեցած անսպասելի շրջադարձով։

Ինչպես նախօրեին գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, ՍԴ-ում իրավիճակը գերլարված էր։ Թեև իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, վստահ էին, որ ՍԴ նախագահի պաշտոնում կընտրվի Վլադիմիր Վարդանյանը, դատարանի ներսում ձևավորված իրավիճակն ամենևին միա

նշանակ չէր։