Ռեժիմի առաջնահերթությունները ձևավորվում են բացառապես իշխանության պահպանման և ադրբեջանական օրակարգն իրացնելու սկզբունքով


Ռեժիմի առաջնահերթությունները ձևավորվում են բացառապես իշխանության պահպանման և ադրբեջանական օրակարգն իրացնելու սկզբունքով
Նոյեմբեր 6 10:19 2026

Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն Ադրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը ինչ ուղով կտանի, ակնհայտ է, որ դրանք ուղեկցվելու են ապօրինությունների, բռնությունների և կալանավորումների ալիքով․ գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Գործող ռեժիմի առաջնահերթությունները ձևավորվում են բացառապես իշխանության պահպանման և ադրբեջանական օրակարգն իրացնելու սկզբունքով, ինչը բացարձակապես հակասում է հայ ժողովրդի շահերին:

Այս գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին ահաբեկելու և պատերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառունակ մոտեցման վրա», - նշել է նա։