Ես քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ և երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյան


Ես քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ և երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյան
Նոյեմբեր 6 09:28 2026

Ես քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ և երբևէ չեմ ունեցել։ Գրել է Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։

«Պարտադիր չէ, որ մարդ անձնական շահ կամ քաղաքական հեռահար նպատակներ ունենա՝ իր քաղաքի խնդիրներով զբաղվելու համար։ Ես պարզապես շատ եմ սիրում մեր քաղաքը և ուզում եմ, որ այն ավելի լավը դառնա

Գոհ եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա թիմի աշխատանքից։ Շատ մեծ աշխատանք է կատարվում, և ես էլ իմ առաջարկներով ու խորհուրդներով փորձում եմ օգնել, որպեսզի մեր քաղաքում դրական փոփոխություններն ավելի արագ ու արդյունավետ լինեն։ Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը շատ լավ է ստացվում»,- նշել է նա։