59 տարի առաջ Ստեփանակերտում տեղադրվեց «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը


59 տարի առաջ Ստեփանակերտում տեղադրվեց «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը
Նոյեմբեր 2 16:30 2026

59 տարի առաջ նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղադրվեց Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը։

Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։

Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը նշում է՝ «Մենք ենք, մեր սարերը» դարձել է Արցախի հայկական ինքնության, ժողովրդի դիմադրողականության և հայրենիքի հետ նրանց անխզելի պատմական կապի խորհրդանիշ։

«Այսօր, գրեթե վեց տասնամյակ անց, հուշարձանը շարունակում է կանգուն մնալ Ստեփանակերտում, որը 2023 թվականին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մնում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Սակայն հայրենի հողում ապրելու հնարավորության կորստով ազգային հիշողության խորհրդանիշները չեն կորցնում իրենց նշանակությունը»,- նշել է Շահվերդյանը։