Բոլորս մի նավի մեջ ենք, գազը թանկացավ՝ վատ է, բոլորի վրա անխտիր ազդելու է. Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ)


Բոլորս մի նավի մեջ ենք, գազը թանկացավ՝ վատ է, բոլորի վրա անխտիր ազդելու է. Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ)
Նոյեմբեր 2 15:00 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ՀՀ պետական բյուջեն գազի գնի թանկացման ֆինանսական իմունիտետ ունի՞։

«Հունվարի 1-ից գազի գինը կա՛մ պետք է շարունակի նույնը մնալ, կա՛մ թանկանա, բայց երկուսի պարագայում էլ պետք է նստեք սեղանի շուրջ, բանակցեք։ Բոլորս մի նավի մեջ ենք, գազը թանկացավ՝ վատ է, բոլորի վրա անխտիր ազդելու է»,- նշեց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ միայն պետական պաշտոնյաները կհաղթահարեն գազի գնի թանկացումը, քանի որ միայն նրանց աշխատավարձն է բարձրացել, բայց ՀՀ մյուս քաղաքացիները ո՞նց են հաղթահարելու։

Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ գազի գնի բարձրացման հետո կապված դեռ նորություն չկա։

«Ես չեմ կարծում, որ մենք պետք է ապոկալիպտիկ տրամադրությամբ խոսենք գազի գնի բարձրացման հետ կապված, նամանավանդ, ես չեմ կարծում, որ աղետալի հետևանքներ են լինելու»,- նշեց Ֆինանսների նախարարը։