Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ ՀՀ պետական բյուջեն ՀՀ քաղաքացու ընտանեկան բյուջեի մեծ մասն է։
Նա ասաց, թե լավ ապրելու մոդելը աշխատանքն է, այլ մոդել չկա։
«Կան մարդիկ, որ կարող են կարծել, որ գողանալը, երկիրը թալանելը լավ ապրելու մոդել է, բայց մեր ուղերձը սա է՝ լավ ապրելու մոդելը աշխատանքն է»,- ԱԺ-ում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանը հայտարարեց նաև, որ քայլ-քայլ ՀՀ սահմանի ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը։
«Սա պետք է անցնի բարեփոխումների որոշակի ճանապարհ»,- նշեց Փաշինյանը










