Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. բոլոր 9 ուղևորները զոհվել են։
Այս մասին հայտնում է Washington Post-ը։
Օդանավը Տեխասի Օսթին քաղաքից ուղևորվել էր դեպի Բահամյան կղզիներ։ Մինչ կործանումը հրամանատարը հայտնել է հնարավոր աղետի մասին։
«Մենք բախվում ենք գետնին, Ժամանակ չի մնացել», - թերթը մեջբերում է օդաչուի խոսքերը։
Դեպքի վայր են մեկնել մասնագետներ՝ միջադեպի պատճառները պարզելու համար։










