4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով


4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
Հոկտեմբեր 31 19:04 2026

Ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպանության հասցնելու գործն ուղարկվելէ դատարան։

 

Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am–ը տեղեկացավ, որ գործով կա 4 ամբաստանյալ։

 
 

Հիշեցնենք, որ արցախցի 20–ամյա Արամայիս Գեւորգյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունիսին Կապանի զորամասերից մեկում՝ կախված վիճակում։ Ըստ մեղադրանքի, ջոկի հրամանատար կրտսեր սերժանտը 3 շարքային զինծառայողների հետ Արամայիս Գևորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ վերջինիս հասցրել են ինքնասպանության։

Չորս զինծառայողն էլ կալանավորվել են։