Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ է մտել մի կարգավորում, որը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կատարված նոր լրացում է։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ այն վերաբերում է ինքնակամ կառույցների հարցերին առնչվող մի կարևորագույն թեմայի։
«Բանն այն է, որ բազմաթիվ են իրավիճակները, երբ անձին պատկանող հողամասերում գոյություն ունի կադաստրային քարտեզների սխալներ։ Այդ ուղղումների համար մարդիկ բազմաթիվ քաշքշուքների մեջ են հայտնվում։ Մի դեպքում հարևանները համաձայնություն չեն տալիս, մի դեպքում հարևանները գտնվում են այլ երկրում, մեկ այլ դեպքում հարևանը մահացել է, իրավահաջորդությունը չկա։ Այս բոլոր դեպքերի համար լուծումներ են առաջարկված, և կադաստրը, ընդլայնելով սեփական լիազորությունները, դրական հնարավորություն է տալիս մարդկանց վարչական վարույթ իրականացնելու միջոցով լուծել այս հարցերը»,- նշեց Հովհաննիսյանը։










